ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանի և Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի միջև

🗓 Մայիսի 19-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ հանդիպում ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանի և Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի միջև։

🔹 Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ ներառյալ միջուկային ֆիզիկայի, փոքր մոդուլային ռեակտորների (SMR) անվտանգության և առաջադեմ նյութերի հետազոտության ոլորտները։

🔹 Քննարկվեցին նաև համատեղ գիտական ծրագրերի և միջազգային դրամաշնորհային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խորացնել Հայաստանի և Չեխիայի միջև գիտական համագործակցությունը։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ2

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ